Աշխարհում չկա որևէ պետություն, որը բացարձակ մեկուսացված է, բացառությամբ երևի Մոնղոլիայի, նա էլ, համենայն դեպս, առևտրական կապեր ունի հարևան երկրների հետ։
Խնդիրն այն է, որ այդ կապերը պետք է լինեն փոխշահավետ, այլ ոչ թե գաղութատիրական, ինչպես և ուր փորձում է տանել փաշինյանը Հայաստանը։
Դաշնակիցները տարբեր են լինում ՝ ռազմավարական, տնտեսական և բնական դաշնակից պետություններ։
Թերևս, վերջինս ամենաազնիվ, անշահախնդիր դաշնակցումն է, քանի որ այդ դաշնակից պետություններն ունեն ընդհանուր բարեկամներ և ընդհանուր թշնամիներ։
Մենք մեր տարածաշրջանում ունենք մեկ բնական դաշնակից, դա Իրանն է, որին ձեռնտու չէ Թուրքիայի և Ադրբեջանի հզորացումը։ Ցավոք, այսօր Իրանում քաղաքական լարված իրավիճակ է․ ես ավելի, քան համոզված եմ, որ այդ խժդժությունները դրսից են կառավարվում։
Հայաստանի բնական դաշնակիցն են նաև Չինաստանը, որի համար նույնպես Թուրքիայի և նրա դաշնակիցների հզորանալը հարված է իր պետությանը, մանավանդ թյուքական ցեղ ույղուրները ժամանակ առ ժամանակ աղմկում են, թե իբր ցեղասպանության են ենթարկվում Չինաստանում, Թուրքիան էլ փորձում է միջամտել Չինաստանի ներքին գործերին՝ ի պաշտպանություն ույղուրների։ Նույնը նաև Հնդկաստանին է վերաբերում․ Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակից Պակիստանի միջոցով Հնդկաստանին առայժմ տնտեսական հարված հասցնելը հեռահար նպատակներ ունի, հետեւաբար Հնդկաստանը ևս մեր բնական դաշնակիցն է։
ԱՄՆ- ը նույնպես Կովկասում ունի ազդեցության գոտու ամրացման իր շահը՝ ի հակազդեցություն մի քանի դար միանձնյա Ռուսաստանի, որը, զարմանալիորեն և թյուրիմացաբար բռնել է թուրքանպաստ դիրք, թեև վերջինս ՆԱՏՕ+անդամ է, սակայն Ռուսաստանը, որ արտաքնապես ՆԱՏՕ+ի հակառակորդն է, բայց անհասկանալիորեն հայտարարում է ՆԱՏՕ-ի հզոր բանակ ունեցող պետություններից մեկի՝ Թուրքիայի ռազմավարական և տնտեսական գործընկեր և փաստորեն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին և հզորացնում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տնտեսությունը՝ կառուցելով Ատոմակայան այդ երկրում։
Հայաստանում իշխող քաղաքական ուժերը՝ ի դեմս Կառավարության, Ազգային ժողովի ՔՊ մեծամասնության և ընդդիմության, կա՛մ չեն կողմնորոշվում աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, կա՛մ, որ արդեն ակնհայտ ու բացահայտ է, կատարում են մեր թշնամիների քաղաքական պատվերը։
Այս իշխնությունները և ընդդիմությունը անհապաղ պետք է հեռանան քաղաքական դաշտից և իշխանությունը անաղմուկ հանձնեն Հայաստանի պետության շահերով մտահոգ և քաղաքական նոր ճանապարհային քարտեզ գծած ուժերին։
Քաղաքական-պետական կառավարման դաշտ պիտի գան նոր, քաղաքականապես հասուն և բարոյապես մաքուր մարդիկ՝ մաքուր ձեռքերով և մաքուր խղճով պրոֆեսիոնալներ։
Իշխող քաղաքական ուժերը՝ ընդդիմության հետ մեկտեղ, չեն կարող դարձյալ մասնակցել ընտրություններին, քանի որ նրանք իրենց՝ արդեն մոտ 8 տարվա գործունեությամբ ապացուցեցին, որ Հայաստանի պետությունը, որը պաշտոնապես 44-օրյա պատերազմի մասնակիցը չէր, միտումնավոր տարան կապիտուլյացիայի՝բազմաթիվ զոհերով, Արցախի հանձնումով, ՀՀ ինքնիշխան տարածքները թշնամուն կամավոր հանձնելով, և ի հավելումն՝ նրանք անկարող են մեր երկիրը փրկել այս քաղաքական խճճված վիճակից։
Ամենավարպետ խոհարարն անգամ նեխած ու փտած մթերքներով համեղ և առողջարար կերակուր չի կարող պատրաստել։
Հետևությունները թողնում եմ Ձեզ՝ սթափ մտածող ՀԱՅԵ՛Ր։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս